«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սովորելու շատ բան ունենք մեր հազարամյա հարևանից

Սովորելու շատ բան ունենք մեր հազարամյա հարևանից
05.07.2026 | 11:27

Այաթոլլա Խամենեիի հուղարկավորության արարողություններին մասնակցելու նպատակով Թեհրանի օդակայանում վայրէջք կատարող արտասահմանցի հյուրերը սրահում տեսնում են 168 դպրոցական պայուսակներ։Սովորելու շատ բան ունենք մեր հազարամյա հարևանից։ Իրանը քաղաքակիրթ աշխարհին մարդկայնության դաս է տալիս։ Մինաբի դպրոցում ռմբահարության զոհ դարձած երեխաների դպրոցական պայուսակները անխոս հանդիմանանք են բոլորին և հիշեցում, որ Իրանը, իրանական ժողովուրդը չի մոռանալու և չի ներելու... Մենք սովորելու շատ բան ունենք մեր հազարամյա հարևանից։

Վարդան ԲԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 2740

Մեկնաբանություններ